Լևոն Արոնյանը զիջել է առաջատարի դիրքերը

Լևոն Արոնյանը զիջել է առաջատարի դիրքերը

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ զիջել է առաջատարի դիրքերը:

Նախավերջին տուրից հետո Արոնյանն ունի 7 միավոր և առաջատար Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով: 7 միավոր ունեն նաև Վանգ Հաոն, Մագնուս Կարլսենը և մի շարք այլ մասնակիցներ: