Մոսկվայում գտել են Զելենսկու նմանակին

Մոսկվայում գտել են Զելենսկու նմանակին

Մոսկվայում գտել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նմանակին։ Նրա լուսանկարները մոսկովյան մետրոյում հայտնվել են համացանցում՝ «ՄԱՇ» տելեգրամ ալիքի հրապարակմամբ։ Զելենսկու նմանակի անունը Ումիդ է։ Նա Մոսկվա է ժամանել կնոջ եւ երեխաների հետ Ուզբեկստանից։ Աշխատում է ավտովերանորոգման կետում։ Ընկերները սակայն նրան անվանում են «Դիմա»։ Ումիդը խոստովանել է, որ միշտ էլ իրեն ասել են, որ նման է Զելենսկուն։ Նա նաեւ հայտարարել է, որ իրեն եւ Զելենսկուն միավորում է ոչ միայն արտաքին նմանությունը, այլ նաեւ սերը հումորի հանդեպ։