Բեռլինի դպրոցներում աշակերտները կկրեն դիմակներ դասերի ժամանակ

Բեռլինի դպրոցներում աշակերտները կկրեն դիմակներ դասերի ժամանակ

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի դպրոցներում աշակերտները դասերի ժամանակ կկրեն դիմակներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով քաղաքային իշխանությունների տարածած հայտարարությունը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ կա առողջական վիճակով պայմանավորված բժշկական հատուկ ցուցում առ այն, որ դիմակ կրել չի կարելի։ Այս կարգը բացի աշակերտներից, տարածվում է նաեւ ծնողների եւ դպրոց այցելող ցանկացած մեկի վրա։