Կորոնավիրուսի պատճառով Նորվեգիայում գործազրկությունը հասել է 10 տոկոսի

Կորոնավիրուսի պատճառով Նորվեգիայում գործազրկությունը հասել է 10 տոկոսի

Նորվեգիայում կորոնավիրուսային համավարակի պատճառով գործազրկությունը շեշտակի կերպով աճում է։ Խոշոր եւ մանր ձեռնարկությունները դադարեցնում են իրենց աշխատանքը։ Ինչպես հայտնում է NRK-ն, մի քանի շաբաթվա ընթացքում արդեն գործազրկության մակարդակը Սկանդինավյան այդ երկրում գերազանցել է 10 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Նորվեգիայի ժամանակակից պատմության մեջ։

Որպես գործազուրկ գրանցվել է 291 հազար մարդ (10,4 տոկոս)։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում գործազուրկների թիվը կրկնապատկվել է։