Ափսոս են պետական միջոցները, որ վատնում եք ֆեյքերի ֆաբրիկայի վրա

Ափսոս են պետական միջոցները, որ վատնում եք ֆեյքերի ֆաբրիկայի վրա

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու եւ պետական գործիչ, գեներալ Արթուր Վանեցյանի թիմին միանալու մասին հայտարարությունիցս հետո իշխանական ֆեյքերը, «ԱՅՈ»-ի լոգոները ճակատներին, ծանր հարձակում են սկսել էջիս վրա :) գիշեր ցերեկ չունեն, տխուր «սմայլիկներ» են շարում ու հիմարություններ քոմենթում։

Տղաներ ու աղջիկներ, ինչի՞ եք այսքան վախեցել։ Թեեւ ճիշտ եք արել, իրար խառնվելու առիթ հաստատ ունեք...

Իրական արժեքների հեղափոխությունը հաստատ լինելու է...

Հ.Գ. ափսոս են պետական միջոցները, որ վատնում եք ֆեյքերի ֆաբրիկայի վրա։ Ընդամենը մեկ քլիք ու փակվում է ֆեյքային մեկ հիմար կյանք»։