Եթե ունակ չեն բանակցելու, ուրեմն պիտի գիտակցված, կամավոր հեռանան

Եթե ունակ չեն բանակցելու, ուրեմն պիտի գիտակցված, կամավոր հեռանան

Զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ։

- Oգոստոսին, ըստ նախնական պայմանավորվածությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Մոսկվայում և Բրյուսելում։ Խոսվում է նոր փաստաթղթի ստորագրման մասին։ Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումներից։

-Ամենացավալի բանն այն է, որ մեր պետական ինստիտուտները, ցավոք սրտի, վերջին երեք տարիների ընթացքում ցույց տվեցին, որ մենք միշտ ստիպված ենք լինում պահանջել տեղեկություններ, այլ ոչ թե իրենք են նախաձեռնողը։ 2018 թվականից այդ ինստիտուտները խոստացել էին, որ այլևս այդպես չի լինելու։ Մենք ենք կարողանալու այնպես անել, որ ոչ թե արձագանքներին տիրապետենք, այլ՝ հակառակը։ Հիմա եռակողմ փաստաթուղթ կլինի, թե չի լինի, թե ինչ է լինելու, դա  պետք է մեր պետական ինստիտուտները մտածեն։ Ցավում եմ, որ այդ իրավիճակն է, հատկապես, որ  պարտություն բերած իշխանությունը միայն ու միայն հերթական  պարտություններն է բերելու։ Եվ մենք չենք տեսնում, որ դրական իմաստով ինչ-որ բան լինի։ Հիմա, թե այդ փաստաթղթի մեջ ինչ է լինելու, չգիտեմ։ Որ ասում են եռակողմ փաստաթուղթ է լինելու, ի՞նչն  են ամրագրելու։

Բոլորս ընկած նայում ենք նոյեմբերի 9-10-ի եռակողմ  փաստաթուղթը և իր մեջ ամրագրված դրույթները։ Ալիևը բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի այդ փաստաթղթի վրա։ Եթե նայենք բոլոր արձագանքներին, իրենք իրենց նախապայմաններն առաջ են  մղում։ Հիմա ասենք, ո՞նց եք մտածում, եթե մինչ օրս որևէ բան տեղից չի շարժվել, ինչ պետք է լինի։ Նորից եմ ասում՝ բոլոր պարագաներում դեռ մի բանն է փաստվում, որ իշխանությունը նոր պարտություններ է բերելու։ Առայժմ որևէ ակնկալիք ու սպասելիք մեր  փաստական կյանքում դեռ տեղի չի ունեցել։ Ցավոք սրտի, նաև երբ մեզ հավաստիացնում էին, որ չկա փաստաթուղթ, բացի նոյեմբերի 9-ից, այլ կան բանավոր ըմբռնումներ, հետո ասացին՝ չէ գրավոր է, հետո նորից այլ տրամաբանության շրջանակներում են պայմանավորվածությունները։ Ոչինչ էլ պետք չէ սպասել։

- Որքանով է նպատակային մի պետության հետ նոր փաստաթուղթ ստորագրել երբ այդ պետությունը նախորդ պայմանավորվածություններն է անտեսում, արհամարհում, որևէ դրույթ` այդ փաստաթղթից   չի կատարում։

- Եկեք մի փոքրիկ դիտարկում անենք․ երբ որ ես ունեմ միայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ՝ Ադրբեջանը դրանով առաջնորդվու՞մ է` ոչ, ինքը ինչ ուզում, այն էլ անում է։ Բնականաբար նպատակային չի գնալ որևէ նոր պայմանագրի ստորագրմանն ընդառաջ՝ մինչև այդ կետերը չկատարվեն։ Բայց պարտված իշխանություններից ի՞նչ եք ակնկալում։ Ախր, մենք պետք է սովորենք և հասկանանք, որ Հայաստանը այլ ընկալում է, դա պետություն է։ Բայց կա՞ն Հայաստանում իշխանություններ, որոնք իրենք են գնում այդ ստորագրմանը։ Քաղհասարակությունը չի գնալու ստորագրի, գիտնականները չեն գնալու ստորագրեն, ընդդիմությունը չի ստորագրելու։ Ձեր հարցերի պահանջատիրության դաշտը, դուք՝ ինքներդ էլ, լավ գիտեք։ Իսկ փորձագիտական դաշտը հիմա դարձել է մի բան․ երբ որ ամիսներ շարունակ բոլորը խոսում են Բերձորի և Աղավնոյի մասին՝ կամ բանի տեղ չէին դնում, կամ իրենց լսարան չէին տալիս, կամ դրա հետ միասին որևէ գործողություն չէր լինում, վերջում էլ ում մեղադրեցին՝ ասեցին փորձագետներն են մեղավոր։ Ինչ-որ մի բան էլ ասում ես սցենարներից, ասում են՝ թշնամիներին խորհուրդներ եք տալիս։ Այնպես, որ ոչ մի բան էլ չեմ կանխատեսում, չեմ ասելու, պարզապես իմանալով, որ որևէ դրական բան այնտեղ  հայկական կողմի համար չի լինելու։ Դրա համար հանրությունն ու պահանջատերերը պետք է գոնե իրազեկված լինեն նախօրոք, եթե ցանկություն կա իրականում իմանալ։ Իսկ եթե ոչ, պարզապես պետք է աշխարհին հայտարարել, որ այն ամենն, ինչ-որ արվում է, չի արվում մեր անունից։ Եվ դրանից հետո թող բոլորն իմանան, որ այս փաստաթղթի համար Հայաստանը ոչինչ էլ չի անելու։ Օրինակ բերեմ․ մի ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Ալիևն այս թուղթը ստորագրել է, և այնտեղ գրված երևույթներն ինքը ընդունել  է։ Սակայն Ալիևը առաջին իսկ օրվանից՝ նոյեմբերի 9-ից, ասում է՝ տենց բան չկա։

Հայաստանյան իշխանությունները համաշխարհային հանրության և Ռուսաստանի  նկատմամբ էլ դժգոհություններ են արտահայտում, ասելով, որ նրանք չեն արձագանքում, լռում են, ոչինչ չեն ասում։ Եթե ունակ չեն բանակցելու, ուրեմն պիտի գիտակցված, կամավոր հեռանան և հնարավորություն ընձեռեն ազգային միասնություն տեղի ունենա, գտնվի մի բանակցող, որին առնվազն համաշխարհային հանրությունը կսկսի լուրջ մոտենալ։