Պրիգոժինը հանդիպել է ՌԴ ՊՆ փոխնախարարի հետ․ ի՞նչ է որոշվել (տեսանյութ)

Պրիգոժինը հանդիպել է ՌԴ ՊՆ փոխնախարարի հետ․ ի՞նչ է որոշվել (տեսանյութ)

Հարավային ռազմական օկրուգի շտաբում «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս Բեկ Եվկուրովի և Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի հետ։

Հանդիպման տեսագրությունը հեռարձակել են Պրիգոժինի հետ կապված Telegram ալիքները, ինչպես նաև RT-ն։

Պրիգոժինն ասել է, որ հանդիպում է պահանջում Գլխավոր շտաբի պետ Գերասիմովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հակառակ դեպքում իր մարտիկները շրջափակելու են Ռոստովը և շարժվելու են դեպի Մոսկվա։

Ավելի ուշ Պրիգոժինի մամուլի ծառայությունը հրապարակել է ևս մեկ տեսաուղերձ, որում նա պնդում է, թե իր մարտիկները վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։