Instagram-ում նորամուծություն է կատարվել

Instagram-ում նորամուծություն է կատարվել

Instagram -ում հայտնվել են վճարովի օգտահաշիվներ բլոգերների գրառումների, «սթորիների» եւ ուղիղ հեռարձակումների համար։ Բլոգերները իրենք են ընտրում, թե որքան արժի իրենց բաժանորդագրվելը։ Գինը կարող է տատանվել 0,99 դոլարից մինչեւ 99,99 դոլար։ Այժմ բլոգերները կարող են կիսվել բովանդակությամբ, որը հասանելի է միայն վճարովի բաժանորդների համար։ Բացի այդ, նաեւ ստեղծվել է հնարավորություն՝ զրուցարան բացել բլոգերի հետ։ Խմբակային զրուցարանը կարող է ընդգրկել ոչ ավել, քան երեսուն օգտատեր։