Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ են առաջարկել սահմանել 

Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ են առաջարկել սահմանել 

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է նոր սանկցիաներ սահմանել Մոսկվայի դեմ, որը կներառի նաեւ ռուսական ոսկու գնումը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Ընդ որում, ԵՄ սանկցիաները չպետք է խոչընդոտեն, որպեսզի Ռուսաստանը երրորդ երկրների հետ կարողանա պարենային ապրանքների եւ գյուղոլորտին վերաբերող արտադրանքի առեւտուր իրականացնել։

Նշենք, որ որոշումը պետք է հաստատի Եվրոպայի խորհուրդը, որը տեղի կունենա մինչեւ հուլիսի վերջ։