Յուղի եւ շաքարի արտադրության համար հավելյալ հատկացվել է 9 միլիարդ ռուբլի

Յուղի եւ շաքարի արտադրության համար հավելյալ հատկացվել է 9 միլիարդ ռուբլի

Ռուսաստանի կառավարությունը ռեզերվային ֆոնդից հատկացրել եւս 9 միլիարդ ռուբլի՝ շաքարի եւ արեւածաղկի յուղի արտադրության համար։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ Հատկացումը տրամադրվելու է այն ընկերություններին, որոնք մասնակցում են գնային քաղաքականության մեջ կայունության պահպանման համաձայնագրին։ Այս միջոցառումներով 1 կգ շաքարավազը մեծածախի դեպքում կարժենա 36 ռուբլի, իսկ մանրածախ վաճառքի դեպքում՝ 46 ռուբլի։ Իսկ 1 լիտր արեւածաղկի յուղը կարժենա 95 ռուբլի մեծածախի դեպքում եւ 110 ռուբլի մանրածախ վաճառքի դեպքում։