ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու․ ինչու

ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու․ ինչու

Դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ ԱԺ արտահերթ նիստ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստի օրակարգային հարցերից է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Առաջարկվում է նախագծի քննարկումը և առաջին ընթերցմամբ ընդունումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: