Որ նահանգներն են քվեարկել Թրամփի, որոնք՝ Բայդենի օգտին

Որ նահանգներն են քվեարկել Թրամփի, որոնք՝ Բայդենի օգտին

ԱՄՆ նախագահական ընտրություններում այս պահին թարմացվում են քվեարկության միավորները, և երկրի քարտեզը ներկված է կապույտ, կարմիր և մուգ կարմիր գույներով։ Կապույտը դեմոկրատների (ավանդաբար նրանց են ձայն տալիս) նահանգներն են, կարմիրը՝ հանրապետականի, մուգ կարմիրը՝ այն նահանգները, որտեղ քվեարկության արդյունքները հայտնի չեն։

Բայց արդեն իսկ կան նահանգներ, որտեղ ընտրիչների ձայները հաշվարկված են։ Փենսիլվանիայում, օրինակ, գործող նախագահ Դոնալդ Թրամփն առաջ է անցել իր դեմոկրատ մրցակցից՝ 55․7 տոկոս ձայներով, Բայդենը 43․1 տոկոս ունի, Միչիգանում ևս հաղթում է Թրամփը՝ 51,6 տոկոս ձայներով, Վիսկոնսինում Թրամփը՝ աննշան տարբերությամբ զիջում է դեմոկրատ թեկնածուին, Հյուսիսային Կարոլինայում ևս առաջատարը Թրամփն է՝ շուրջ 2 տոկոս տարբերությամբ, Ջորջիայում նույնպես՝ կրկին 2 տոկոս տարբերությամբ, Նևադայում հաղթում է Բայդենը՝ շուրջ 3 տոկոս առավելությամբ, Ֆլորիդայում և Արիզոնայում ևս հաղթում է Թրամփը։

Առավել մանրամասն տես ընտրությունների քարտեզը։