Որքա՞ն գումար է վաստակել Բայդենը 2023 թվականին

Որքա՞ն գումար է վաստակել Բայդենը 2023 թվականին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը 2023 թվականին վաստակել են 620 հազար դոլար։ Տվյալներն արտացոլված են Սպիտակ տան կայքում հրապարակված հարկային հայտարարագրում։

«Նախագահը և առաջին տիկինը համատեղ հարկային հայտարարագիր են ներկայացրել և հայտնել 619,976 դոլարի համախառն եկամտի մասին», - ասվում է Սպիտակ տան կայքում: Այս գումարի գրեթե մեկ քառորդը ուղղվել է դաշնային եկամտահարկ վճարելուն: Բայդենը և նրա կինը 20,000 դոլարից մի փոքր ավելին նվիրաբերել են բարեգործությանը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և նրա ամուսնու եկամուտը 2023 թվականին կազմել է 450 հազար դոլարից մի փոքր ավելի: 2022 թվականին ամերիկացի առաջնորդն ու նրա կինը ավելի քիչ գումար են վաստակել։ Սպիտակ տան փաստաթղթերի համաձայն՝ նրանց եկամուտը կազմել է մոտ 580 հազար դոլար։ Նրանք 20100 դոլար են նվիրաբերել 20 տարբեր բարեգործական կազմակերպություններին: