Վարորդներին «պլյոնակաների» համար չեն տուգանել․ ինչու

Վարորդներին «պլյոնակաների» համար չեն տուգանել․ ինչու

Օրերս հաղորդագրություն տարածվեց, որի համաձայն հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Վարորդները մեզ հետ զրույցում նշում են, որ թեպետ այսօր կանգնեցրել են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար, սակայն չեն տուգանել։ Պարեկները պարզաբանել են, որ առաջին անգամ չեն տուգանում, սակայն իրենց մոտ եղած համապատասխան տեխնիկայով ֆիքսում են վարորդին, իսկ երկրորդ անգամ նույն վարորդի մոտ նույն խախտման արձանագրման դեպքում չեն սահմանափակվելու նախազգուշացմամբ, լինելու է տուգանք։