Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը աճել է 90 միլիոն դոլարով

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը աճել է 90 միլիոն դոլարով

Այս տարվա մարտ ամսին Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը աճել է 90,4 միլիոն դոլարով եւ կազմել 258,3 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Առեւտրի նախարարությունը։

Թուրքիայից Ադրբեջան մատակարարվել է ավելի քան 182,3 միլիոն դոլարի ապրանք, իսկ Ադրբեջանից Թուրքիա մատակարարվել է 69,6 միլիոն դոլար։ Անցյալ տարվա համեմատ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Բաքու-Անկարա առեւտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 182,3 միլիոն դոլարով եւ կազմել 668,4 միլիոն դոլար։

Ընդ որում, Թուրքիայից Ադրբեջան մատակարարումները կազմել է 491,8 միլիոն դոլար, հակառակ ուղղությամբ՝ 187,2 միլիոն դոլար։