Քենիայում կորոնավիրուսի 16 նոր շտամմ է հայտնաբերվել

Քենիայում կորոնավիրուսի 16 նոր շտամմ է հայտնաբերվել

Քենիայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները այդ երկրի հարավ-արեւելքում հայտնաբերել են կորոնավիրուսի 16 եզակի նոր շտամմ։ Այս մասին հայտնում է The EastAfrican պարբերականը։

Նոր շտամմների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք կարող են արագ տարածվել եւ հիվանդացության նախնական փուլում դժվար է հայտնաբերվում վարակվածների մոտ։ Դրանք տարբերվում են ավելի վաղ հայտնաբերված մուտացիաներից։ Հայտնաբերվածներից չորս շտամմը չափազանց ագրեսիվ են, ինչով պայմանավորված էլ Քենիայում կորոնավիրուսի տարածման ծավալները մեծացել են։