«Մեկ Հայաստան»-ը վիճարկում է դիմակ չկրելու համար տուգանքի որոշումները

«Մեկ Հայաստան»-ը վիճարկում է դիմակ չկրելու համար տուգանքի որոշումները

«Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնություն է դրսևորել վարչական դատավարության օրենսգրքով սահմամված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում։

Կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի փոխանցմամբ, դրա  արդյունքը պետք է լինել դրանց հիմքով կայացված բոլոր տուգանքների չեղարկումը։

«Մասնավորապես, բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր և հետևանք են պարետի կողմից ցուցաբերած ինքնիրավչության։

Ձեռնարկված կոնկրետ քայլերի և դրանց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։