Սևրի պայմանագիրը ստորագրելուց 3,5 ամիս անց խայտառակ ձևով կորցրինք պետականությունը․ փաստաթղթի կենսունակությունն է կարևոր

Սևրի պայմանագիրը ստորագրելուց 3,5 ամիս անց խայտառակ ձևով կորցրինք պետականությունը․ փաստաթղթի կենսունակությունն է կարևոր

Այն վտանգները, որոնք կան Հայաստանի շուրջ, մարդիկ չեն պատկերացնում։ Ես շատ ցավով պիտի ասեմ, որ դա չի պատկերացնում անգամ քաղաքական վերնախավի մեծ մասը։ Ամենամեծ վտանգներից մեկն այն է, թե ինչ պատկերացում ունի այսօրվա իշխանությունը։ Այս իշխանությունը շատ վախեցած է դրանից, ինքը ըստ էության կանգնած է շատ դժվար մի ընտրության առաջ՝ փրկել պետությունը, թե փրկել անձնին։

Այս մասին քիչ առաջ «Հայկական օրակարգ․ սրընթաց զարգացումների շեմին» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Քննարկումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Նույն հենց այդ անձը գիտի, որ դա տենց է ու ինքը վախենում է երկրորդ ճանապարհով գնալ, բայց գիտի նաև, որ առաջին ճանապարհը իր համար մահացու է, դա այդպես ստացվել է։ Բոլորը ասում են, որ նա դավաճան է, սրիկա է և այլն, բայց դա անցած էտապ է։ Հայաստանը հենց հիմա կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ, Հայաստանը երբևիցե այս իրավիճակի մեջ չի եղել։ Մի քանի ամիս հետո մենք կարող է հայտնվենք մի իրավիճակի մեջ, երբ Երևանը կարող է դառնալ Դոնբաս կամ Դամասկոս։ Ոչ մեկ չի հասկանում, թե ինչու է այդպես ստացվել ու թե ինչու է այդպես դառնալու։ Տեսեք, հիմա մենք խոսում ենք այն մասին, թե ոնց անենք, որ Արցախը հայկական պահենք։ Խոսում ենք ու մտածում, թե Հայաստանը հայկական մնալու է, դրա համար էլ մտածում ենք Արցախի հայկականության մասին։ Իրականում սակայն դրված է հենց Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ Արցախի հարցը լուծված է, որովհետև ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այստեղ Հայաստանի գոյության խնդիրն է դրված։ Բոլորը խոսում են փաստաթուղթ ստորագրելու կամ չսորագրելու մասին, բայց ոչ մեկը չի խոսում այդ փաստաթղթի կենսունակության մասին։ Մենք Սևրում ունեցանք ստորագրած այնպիսի փաստաթուղթ, որից լավը հայ ժողովուրդը երբեք չի ունեցել, սակայն ընդամենը 3,5 ամիս հետո խայտառակ մակարդակի կորցրինք մեր պետականությունը»,- հավելեց նա։