Բերձորի ֆոնին կարևորը առյուծի արձանիկն է

Բերձորի ֆոնին կարևորը առյուծի արձանիկն է

Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ. Ինչքան խուժան կա բերել դարձրել եք ձեզ օգնական խորհրդական, ինչքան ապադասակարգայնացաված կա, մուտք ու ելք ունի ԱԺ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա նաեւ նշել է. «Չնայած կապիտուլյանտի ազգակործան ստորագրությունից հետո ձեզ մենակ դրա՝ սրանից-նրանից մուրացած ժամացույցն ու օծանելիքն էր հետաքրքիր, ու թերևս տրամաբանականա, որ Բերձորի ֆոնին կարևորը առյուծի արձանիկնա:

Չնչին չարչիներ»։

Ավելի վաղ հայտնել էր, որ Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ: Ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արման Մնացականյանը և հայտնել որ 2021թ. հաշված մեկ տարվա ընթացքում թանգարանային նմուշները՝ ելնելով անհրաժեշտությունից ենթարկվել են տեղափոխության մի քանի անգամ:

Վերջին տեղափոխությունից հետո նկատել են Առյուծի արձանիկի բացակայությունը, բաժնի աշխատողներով 2022թ. մայիս-հունիս ամիսներին կատարել են գույքագրում և պարզել չորս նմուշների բացակայությունը մեկ բրոնզե արձանիկ (առյուծի պատկերով) երկու հոբելյանական հուշամեդալ (ռադիոժամ 2000-րդ հաղորդաշար) և մեկ հուշամեդալ՝ (Թբիլիսյան պատկերներ) կավից: