Քաղաքական արգանդային եւ արտարգանդային հղիություններ

Քաղաքական արգանդային եւ արտարգանդային հղիություններ

Դրանք Նիկոլ Փաշինյանի աճեցրած կառավարությունը, Ազգային ժողովը և բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքական բնականոն հղիությամբ ծնված պտուղներն են։ Բայց կան նաև արտարգանդային հղիություններ, արտախորհրդարանական պտուղներ, որոնք ձևավորման պրոցեսի մեջ են ու հայտնի չէ, թե ինչ կլինի նրանց ճակատագիրը։ 

Արտարգանդային հղիությունների ժամանակ պտուղը սովորաբար չի կարողանում գոյատևել՝ բացառությամբ որոշ դեպքերի։ Կգոյատևե՞ն, պաշտոն կստանա՞ն, թե՞ վտանգավոր հետևանքներից խուսափելու նպատակով արհեստականորեն կհեռացվեն այդ պտուղները։ Այս ամենը կախված է նրանց կենսունակությունից։ Նրանք միշտ հսկողության տակ են, հաճախակի ստուգվում է նրանց կենսունակությունը, ակտիվությունը՝ փաշինյանական հանդիպումները հենց դրա համար են։ 

Բայց արտարգանդային ու արգանդային պտուղների մեջ տարբերություն դնելը, ցույց տալը, որ նրանք այլ ծնունդ են ու նույն մարմնից չեն աճել կամ աճեցվել, պարզ խաբեություն է։ Պետական բարձր հոգածության ներքո արտարգանդային պտուղները նաեւ գոյատևում են՝ հաղթահարելով բազում արգելքներ։ Պետական մեծ ռեսուրս է ներդրվում արտախորհրդարանական ուժերի, այս արհեստածին պտուղների գոյատևման համար։