Ցանցահենները համացանցում գաղտնի փաստաթղթեր են սկսել վաճառել 

Ցանցահենները համացանցում գաղտնի փաստաթղթեր են սկսել վաճառել 

Ցանցահենների մի խումբ համացանցային տարածքում ՆԱՏՕ-ի նորագույն սպառազինությունների մասին գողացված փաստաթղթեր է սկսել վաճառել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Փաստաթղթերում մասնավորապես տեղեկություններ են այն մասին, թե դաշինքը ինչ սպառազինություններ ունի Բալթյան երկրներում կամ ինչ մանեւրեր է իրականացնում այնտեղ։ Ցանցահենները կարողացել են հասանելիություն ձեռք բերել այդ փաստաթղթերի հետ, որոնք կապված են խոշորագուն զինագործական ընկերություններից մեկի՝ MBDA Missile Systems-ի հետ։

Նշենք, որ այս ընկերության կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայում։ Ընկերությունից արդեն հայտնել են, որ այդ փաստաթղթերը գողացել են՝ ցանցահենային հարձակման արդյունքում։ Ներկայումս ՆԱՏՕ-ի մասնագետները գնահատում են իրականացված «արտահոսքի» ծավալները։