Ճանաչվել է Եվրոպայի լավագույն բեռնատար ավիափոխադրողը 

Ճանաչվել է Եվրոպայի լավագույն բեռնատար ավիափոխադրողը 

Turkish Airlines-ի դուստր ընկերություն Turkish Cargo-ն ճանաչվել է Եվրոպայի լավագույն բեռնատար ավիափոխադրողը՝ ըստ Օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության հրապարակած ամենամյա զեկույցի։ Այն նաեւ համարվում է թուրքական ամենից դինամիկ զարգացող բրենդներից մեկը եւ շարունակում է ունենալ կարեւոր ներդրում ու դերակատարություն համաշխարհային բեռնափոխադրումների համակարգում՝ մեծացնելով համաշխարհային առեւտրի մրցունակությունը, հայտարարել է Turkish Airlines-ի տնօրենների խորհրդի նախագահ Ահմեթ Բոլաթը։

Վերջինս նաեւ ասել է, որ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի 25 թվականին դառնան աշխարհի երեք ամենից հայտնի բեռնատար ավիափոխադրող բրենդներից մեկը։