Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահը եկել է. Դավիթ Խաժակյան

 Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահը եկել է. Դավիթ Խաժակյան

Գրել էինք, որ Ազգային ժողովի դիմաց միանգամից երկու բողոքի ակցիա է մեկնարկել։ Հագուստ ներկրող քաղաքացիներից բացի այստեղ ակցիա են իրականացնում նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները։

Բողոքի ակցիան աջակցություն է ԱԺ լիագումար նիստում  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։

«Ոլորտին առնչվող մարդիկ էլ անգամ ունեն դժգոհություններ և սա նշանակում է , որ եկել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահը։ Արայիկ Հարությունյանի օրոք իր համակարգած բոլոր ոլորտներում պարզապես ձախողումների շքերթ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը, որը անձամբ է համակարգում բողոքի ակցիան։