Երկրում, որտեղ չի պաշտպանվում սեփականության իրավունքը, երբևէ չի կարող կայունություն լինի

Երկրում, որտեղ չի պաշտպանվում սեփականության իրավունքը, երբևէ չի կարող կայունություն լինի

Նիկոլ Փաշինյանը վերջին նիստին հայտարարեց, որ պարզվում է՝ Երևանում առանձնատներ կան, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի, ապօրինի շինություններ են, որոնք պատկանում են, օրինակ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Նա նաև նշեց, որ պետք է ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով և թույլատվությամբ: Ինչպես է սա հնարավոր՞, եթե այս շինություններն ունեն հասցեներ, վկայականներ, գազի ու էլեկտրացանցի բաժանորդներ են և, բնականաբար, գրանցված են Կադաստրի պետական կոմիտեի կողմից։ Այս հարցերի պարզաբանումները Կադաստրի կոմիետեից կստանանք, սակայն մեկ այլ հարցի շուրջ, թե ինչ կարող է կատարվել սեփականության՝ գույքի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների դեպքում։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ անհավանական է համարում, որ այս ամենը լինի անօրինական, քանի որ դրանք գնված են, ձեռքբերված են և համարվում են որևէ սուբյեկտի սեփականություն, և կարծում է, որ այս պարգաներոմ «օրվա իրավական ակտերը պահպանված են եղել»։
Տնտեսագետն ասում է, որ սեփականոթյան անխախտ իրավունքը տնտեսության մեջ նույն բանն է, ինչ մարդու իրավունքները ժողովորդավարության մեջ՝ որպես անկյունաքարային սրբություն սրբոց։

«Ընդհանրապես աշխարհը կայունացել է, բոլոր այն երկրներում, որտեղ կանոնակարգվածության բարձր մակարդակ կա կամ հարաբերությունները Ճիշտ են կառուցած, դա առաջին հերթին սեփականության իրավունքի պաշտպանությունն է»,-ասում է Բոստանջյանն ու հավելում․«Երբ սեփականության իրավունքը բռնաբարվել է, որևէ երկրում, տարածքում, այդտեղ տնտեսական կայունությունը վտանգվել է։ Եվ ցանկացած զարգացում առաջին հերթին պարտադրում է հարգել այս իրավունքը»։

Շվեյցարիա մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկի այս երկրում հպարտությամբ բացատրում են, որ այս երկրում 17-րդ դարից ի վեր սեփականության վերաբաշխում չի եղել։ Պատահական չէ, որ այս երկրում են կենտրոնացված աշխարհի տարբեր երկրներից բանկային հաշիվներ, ներդրուներ, իսկ երկրում մշտնջենական կայունություն է;։

Վարդան Բոստանջյանի բանաձևմամբ՝ որևէ երկրում ուր չի պաշտպանվում սեփականության իրավունքը երբևէ չի կարող լինել տնտեսական կայունություն։