ԱՄՆ կառավարությունը դատի է տվել Huawei ընկերությանը

ԱՄՆ կառավարությունը դատի է տվել Huawei ընկերությանը

Միացյալ Նահանգների իշխանությունները ներկայացրել են մեղադրական եզրակացություն ընդդեմ Huawei ընկերության եւ վերջինիս ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի դեմ։ Եզրակացությունը ներկայացվել է Նյու Յորքի Բրուքլինի դաշնային դատարան։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունների եւ չինական աշխարհահռչակ տեխնոլոգիական ընկերության հարաբերությունները բավական բարդ փուլում են գտնվում։ Նախագահ Դոնալդ Թրամփն արգելել էր ընկերության գործունեությունը ԱՄՆ տարածքում, պատճառաբանելով, որ այն զբաղված է գաղտնի տվյալների հավաքագրմամբ։