Մեծ Բրիտանիայի համար կանխատեսել են աննախադեպ ծանր ֆինանսական ճգնաժամ

Մեծ Բրիտանիայի համար կանխատեսել են աննախադեպ ծանր ֆինանսական ճգնաժամ

Բրիտանական ֆինանսների նախարարությունը այդ երկրի տնտեսության համար կանխատեսել է աննախադեպ ծանրության ֆինանսական ճգնաժամ, որպիսին չի եղել վերջին 300 տարում։ Ըստ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակի, միայն 2022 թվականի չորրորդ եռամսյակում երկիրը կվերադառնա 2019 թվականի տնտեսական մակարդակին։

Պատճառը կորոնավիրուսային համավարակն է։ Նախարար Սունակը նկատել է, որ 2025 թվականին օրինակ, բրիտանական տնտեսության աճը կազմելու է 3 տոկոսից էլ քիչ։ Համաձայն թարմացված պաշտոնական վիճակագրության, բրիտանական ՀՆԱ-ն այս տարի կկրճատվի 11,3 տոկոսով։