Թե ինչպես էր տատս հատիկը մաքրում մեծ ու փոքր քարերից

Թե ինչպես էր տատս հատիկը մաքրում մեծ ու փոքր քարերից

Չգիտեմ ինչու հիշեցի, երբ տատս հատիկ էր մաքրում։ Գյուղում քիչ թեքությամբ մի սեղան ունեինք, հատիկը լցնում էր սեղանի վրա, հետևի ոտքերը մի քիչ բարձրացնում, ու հատիկի միջի սև քարերը գլոր- գլոր, սահում, թափվում էին քարե հատակին։ Մանր քարերի կույտը հավաքվում էր իրար գլխի, ասես սև, իրար կպած գլխիկներով մարդիկ լինեին։ հարցնում էի․

- Մամ ջան (տատիս մամ էի ասում), բա ձավարի միջի քիստե՞րը խի չեն թափվում։ 

- Նրանք թիթեվ են,- ժպտում էր,- լիվինալուց ճիրի իրեսին են կաղնիլու։ 

Մեր երկրի սև քարերն էլ մի տեղ են կուտակվել։ Տեղը գիտենք։ Սեղանն արդեն բարձրացրել ու մաքրել ենք մեր հատիկն ու ձավարը։ Մնում է՝ թույլ չտանք, որ չար ձեռքը մեր ջոկած քարերը բերի ու մեր հացին խառնի։ Գործի մեծ մասն արել ենք, դժվարը քարերը ջոկելն է, քիստերը թեթև բան են, ջրի երեսին կլողան, կթափենք։