Այդ 140 հոգուց 40-ը կամ մահացած են, կամ Հայաստանում չեն

Այդ 140 հոգուց 40-ը կամ մահացած են, կամ Հայաստանում չեն

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը «Երկիր Մեդիայի» եթերում, պատասխանելով ընտրակաշառքի բացահայտման վերաբերյալ իրավապահների հայտարարությանը, ասաց, որ դա շինծու գործ է․

 Ես մի առիթով ասել եմ, որ չագուչով մեր երկրի տարբեր հատվածներում վազող հոգեկան խնդիրներ ունեցող մարդը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է, և դատելով ճանապարհներից՝ նա ասֆալտ էլ չի կարողանում փռել։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դեպքին, ապա այն շինծու է, և ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Այն ցուցակը, որը ներկայացվել է, թե 140 հոգու ընտրակաշառք է բաժանվել, այդ 140 հոգուց 40-ը առնվազն կամ Հայաստանում չեն կամ մահացած են, մնացածը քննությունը կպարզի։ Դա նպատակ ունի մեր աշխատանքին խոչընդոտելու»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ մանրամասներ չի կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում։