Ավստրալիա մեկնող թմրանյութով բեռնված ինքնաթիռ է կործանվել

Ավստրալիա մեկնող թմրանյութով բեռնված ինքնաթիռ է կործանվել

Պապուա-Նոր Գիվնեայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ առգրավել է 86 միլիոն դոլարի կոկաին տեսակի թմրանյութ, որը նախատեսված է եղել Ավստրալիա ուղարկելու համար։ Թմրանյութը առգրավվել է Պորտ Մորսբիի մոտ՝ Պապա Լիլում վթարի ենթարկված ինքնաթիռից։

Առգրավված կոկաինի ծավալը կազմել է 750 կիլոգրամ, դասավորված 28 տուփերի մեջ։ Այս մասին հայտնում է RNZ-ն։ Օդաչուն ձերբակալվել է։ Վթարի ենթարկված ինքնաթիռը եղել է Cessna 402C տեսակի։ Հայտնի է նաեւ, որ օդաչուն համաձայնել է համագործակցել իրավապահների հետ։