Վիճել է բաժակակից ընկերների հետ ու հրկիզել նրանց

Վիճել է բաժակակից ընկերների հետ ու հրկիզել նրանց

Ռուսաստանում տղամարդը վիճել է բաժակակից ընկերների հետ, ու հրկիզել նրանց։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Դեպքը տեղի է ունեցել Կիրովի մարզում, Օրիչի գյուղում։ 34-ամյա տղամարդը վիճաբանություն է ունեցել իր բաժակակից ընկերների հետ, ապա բենզին լցրել 39 եւ 22 տարեկան ընկերների վրա եւ հրկիզել։

Ըստ քննչական կոմիտեի, տղամարդը միջադեպից հետո դիմել է փախուստի եւ թաքնվել։ Երկու տուժած տղամարդկանց տեղափոխել են հիվանդանոց՝ տարբեր ծանրության այրվածքներով։ Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր։ Հանցագործության կատարման մեջ կասկածվող անձը դեռ չի հայտնաբերվել։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ, ենթադրյալ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։