Իրանում ձերբակալվել է ամերիկացիների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորման պարագլուխը

Իրանում ձերբակալվել է ամերիկացիների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորման պարագլուխը

Իրանում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման ղեկավար, որը, ըստ իրանական կողմի, գործում է Միացյալ Նահանգների անմիջական հովանավորությամբ։ Այս մասին հայտնում է IRIB-ը։ Խոսքը Ջամշիդ Շարմախդեի մասին է, ով ղեկավարում է «Թոնդար» խմբավորումը։

Ըստ հաղորդման, այս կազմակերպությունն է պատասխանատու 2008-ին Շիրազ քաղաքի մզկիթներից մեկում պայթյունի կազմակերպման համար, որի հետեւանքով զոհվել էր 10 մարդ, տուժել՝ 200-ը։

Հիշեցնենք, որ «Թոնդարը» հանդես է գալիս Իրանում միապետության վերականգնման օգտին։