Ոստիկանության գործողությունների հետևանքով կոտրվել է դաշնակցականի ոտքը 

Ոստիկանության գործողությունների հետևանքով կոտրվել է դաշնակցականի ոտքը 

Այսօր ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է ոստիկանների գործողությունների հետևանքով:

Ռազմիկ Արաբյանը հայրենադարձ է, նա բերման է ենթարկվել և ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց: Այս մասին հայտնում է դաշնակցական, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։