Համացանցը քննարկում է Մելանյա Թրամփի արհեստական ժպիտը

Համացանցը քննարկում է Մելանյա Թրամփի արհեստական ժպիտը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի տիկին Մելանյա Թրամփը Ս․ Հովհաննես Պողոս 2-րդի անունը կրող եկեղեցի այցից հետո Վաշինգտոնում դուրս է եկել հանրության առաջ՝ ֆոտոսեսիայի եւ հայտնվել բավական անհարմար վիճակում։ Այն պահին, երբ Թրամփը լուսանկարիչների առաջ «դիրքավորվում էր», Մելանյան բավական լարված տեսք ուներ եւ նույնիսկ չէր էլ ժպտում։

Ու երբ Թրամփը խնդրում է, որ Մելանյան ժպտա, նա բավական արհեստական կերպով փորձում է դեմքին ժպիտ գծագրել։ Հենց դա էլ հայտնվել է համացանցում եւ դարձել ԱՄՆ թիվ մեկ ընտանիքի մասին քննարկումների հերթական առիթը։ Օգտատերերը կարծում են, որ Մելանյան դժբախտ է եւ լարված։ «Նա ատում է ամուսնուն։ Ես նույնիսկ մի փոքր ափսոսում եմ նրան։ Նա արհարմարհում է ամուսնու մեջ ամեն ինչ, բայց թակարդն է ընկել։ Ես գիտեմ, որ Մելանյան ինքն է ընտրել՝ լինել Թրամփի կողքին։ Սակայն կարծում եմ, որ Թրամփը սպառնացել է նրան, եթե փորձի հանկարծ լքել իրեն կամ իր դեմ հանդես գալ»,- գրել են թվիթերյան օգտատերերը։ Ոմանք էլ կարծում են, որ հիմա հասարակության առաջ ժպիտով երեւալու այնքան էլ հարմար ժամանակներ չեն, չէ որ երկրում անկարգություններ են աֆրոամերիկացու սպանության պատճառով։