Համարյա հավատում եմ, որ ոչ վարչապետն է միլիոններ թաքցնում, ոչ էլ ապառիկով հեռուստացույց գնած ԱԺ նախագահը

Համարյա հավատում եմ, որ ոչ վարչապետն է միլիոններ թաքցնում, ոչ էլ ապառիկով հեռուստացույց գնած ԱԺ նախագահը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Բա ու՞ր մնաց դեմոսը...

Նկարահանման թույլտվություն...
Յա..., իրոք՞...
Բա ասում էիք՝ ժողովուրդն ա որոշում ամեն ինչ...
Եթե ժողովուրդն իրավունք ունի բացել կառավարության շենքի դռները, արգելափակել դատարանները և անարգել խուժել ԱԺ վարչական տարածքը, բա ինչի՞ չեն թողնում այդ նույն ժողովրդին ծառայող լրատվամիջոցները նկարահանեն կառավարական առանձնատները:
Հետաքրքիր ա՝ ի՞նչ է թաքցվում այդ վերանորոգվող տներում:
Համարյա հավատում եմ, որ ոչ վարչապետն է միլիոններ թաքցնում, ոչ էլ ապառիկով հեռուստացույց գնած ԱԺ նախագահը...
Բա ուրեմն՝ ի՞նչն է ստիպել արգելել նկարահանել առանձնատները...
Լավ էլի...»