Մեծ Բրիտանիան պատվաստանյութերի հարցով գագաթնաժողով է կազմակերպում, կմասնակցի նաեւ ԱՀԿ ղեկավարը

 Մեծ Բրիտանիան պատվաստանյութերի հարցով գագաթնաժողով է կազմակերպում, կմասնակցի նաեւ ԱՀԿ ղեկավարը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գոբրեյսուսը կմասնակցի Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված պատվաստանյութերի թեմայով Global Vaccine Summit 2020 գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի չորսին։ ԱՀԿ ղեկավարը ասել է իր թվիթերյան էջում կատարած գրառումով, որ անհամբեր սպասում է այդ գագաթնաժողովի անցկացմանը։ Ակնկալվում է, որ մասնակցելու է նաեւ բրիտանական վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա ասել է նաեւ, որ գագաթնաժողովը լավագույն առիթն է ապացուցելու, որ միջազգային հանրությունը հավատարիմ է պատվաստանյութերի գլոբալ ալյանսին (GAVI), որը շարունակում է կյանքեր փրկել։