Նիկոլ Փաշինյանի խորհրդականին կրկին հրավիրել են «հարցաքննության»

Նիկոլ Փաշինյանի խորհրդականին կրկին հրավիրել են «հարցաքննության»

Այսօր՝ 13:00-ին 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ է հրավիրված, որտեղ երկրորդ անգամ «կհարցաքննեն» Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով 2018 թվականի հեղափոխությունից հետո մինչ օրս  զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը:

Նա այս հանձնաժողով հյուրընկալվել էր նաև 2019 թվականի հոկտեմբերին, ըստ տեղեկությունների՝ կրկնայցի անհրաժեշտություն  է առաջացել Սերժ Սարգսյանի հանձնաժողով այցից հետո, ենթադրվում է, որ նա որոշ տեղեկություններ է հայտնել, ոչ պաշտոնական աղբյուրի համաձայն՝ Սերժ Սարգսյանն ի պատասխան հանձնաժողովականների հարցադրումների ասել է, որ ովքեր թերացել էին Ապրիլյանի ժամանակ, այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, նկատի էր ունեցել հենց Արշակ Կարապետյանին, ով 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր պաշտոնից։