Բայդենը Թրամփին կոչ է արել վաղաժամ հրաժարական տալ

Բայդենը Թրամփին կոչ է արել վաղաժամ հրաժարական տալ

Դոնալդ Թրամփը պետք է այժմ վայր դնի ԱՄՆ նախագահի լիազորությունները այն թերացումների եւ սխալների համար, որոնք նա թույլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում։ Այս մասին հայտարարել է դեմոկրատների կողմից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը՝ իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր CNN-ի եթերում։

«Նույնիսկ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի դաշնային կենտրոնների ղեկավարը հայտարարել է, որ եթե ճիշտ ժամանակին համապատասխան գործողություններ իրականացվեին կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ԱՄՆ-ում հնարավոր կլիներ փրկել 100 հազար մարդու կյանք»,- ասել է Բայդենը։

Նա շեշտել է, որ երկրի ղեկավարը բոլոր իմաստներով պետք է լինի ազնիվ հասարակության հետ եւ ասի ճշմարտությունը՝ անկախ ամեն ինչից։ Բայդենը կարծում է, որ Թրամփի՝ հակակորոնավիրուսային պայքարը կարելի է համարյա հանցավոր համարել։ ԱՄՆ նախագահի թեկնածուն կարծում է, որ ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի, որ Թրամփը հրաժարական տա, քանի որ նրան անհանգստացնում են միայն ֆոնդային բորսայի սակարկությունները եւ իր վերընտրվելը։