Ի՞նչ արժեն բնակարանները Երևանում

Ի՞նչ արժեն բնակարանները Երևանում

Երևանում բնակարանների մեծ պահանջարկ կա։ Մայրաքաղաքի վարչական շրջաններում շինարարությունը չի դադարում։ Մեկը մյուսի հետևից կառուցվում են բնակելի թաղամասեր, շենքեր։ Փորձեցինք պարզել՝ որտեղ ինչ արժե բնակարանների 1 քմ-ն։ Հալաբյան 75/1 հասցեում կառուցվող շենքում, օրինակ, բնակարանների 1 քմ-ն սկսվում է 1000 $-ին համարժեք ՀՀ դրամից։ Շինավարտը նախատեսված է 2023 թվականին։ Քանաքեռ-Զեյթունում՝ Ուլնեցի 32/22  հասցեում կառուցվող  4 և 8 հարկանի բազմաբնակարան շենքերում բնակարանների 1քմ-ն սկսվում է 1250 $-ին համարժեք դրամից։

Ավանում՝ Բաբաջանյան փողոցում 17 հարկանի մոնոլիտ նորակառույցում բնակարան ունենալու համար 1 քմ-ի դիմաց պետք է վճարել 430 հազար դրամ։ Շինաշխատանքները ավարտը կրկին նախատեսված է 2023 թվականին։ Նոր-Նորք վարչական շրջանում ՝ Գյուրջյան 11/5 հասցեում գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքում բնակարանների 1 քմ-ն սկսվում է 520 հազար դրամից։ Շինաշխատանքների ավարտը նորից 2023 թվական։ Դավիթաշենի 1-ինթաղամասում գտնվող նորակառույցում գները սկսվում են 530 հազար դրամից։  Երևանին մոտ, բայց դուրս գտնվող հատվածներում բնակարանների գները համեմատաբար ավելի աժան են։ Զովունիում՝ «Զովեր» բնակելի թաղամասում, օրինակ, գները սկսվում են 315 հազար դրամից։