Ինչով է վնասակար քաղցրեղենի չարաշահումը առողջության համար

Ինչով է վնասակար քաղցրեղենի չարաշահումը առողջության համար

Կանադայի Ալբերտի համալսարանի գիտնականները պարզել են, որ կարճ ժամանակում մեծ քանակությամբ քաղցրեղենի օգտագործումը կարող է աղիների բորբոքային հիվանդությունների պատճառ դառնալ։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։ Մկների վրա իրականացված գիտափորձերի ընթացքում պարզվել է, որ բարձր շաքարայնության երկօրյա սննդակարգից հետո նույնիսկ կրծողների մոտ առաջացել է մի վիճակ, երբ աղիները դարձել են ընկալունակ այնպիսի քիմիական նյութերի հանդեպ, որոնք նպաստում են աղիքային բորբոքումների առաջացմանը։ Մեծ քանակությամբ քաղցրեղենի ու փոքր քանակությամբ մանրաթելային սննդի օգտագործումը նպաստում է, որպեսզի բազմանան պայմանական պաթոգեն բջիջները, որոնք առաջացնում են բորբոքային խախտումներ իմունիտետում։ Աղիների ախտահարումը, գիտնականները, այնուհետեւ բուժել են կարճաշղթա ճարպաթթուներ պարունակող մթերքներ ավելացնելով սննդակարգում։