Նոյեմբերի 16. պատմության այս օրը

Նոյեմբերի 16. պատմության այս օրը

1933 թ․ նոյեմբերի 16-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ԽՍՀՄ և ԱՄՆ-ի միջև։ Դրանք Ռուաստանի ու ԱՄՆ-ի միջև հաստատվել էին դեռ 1907-ին, իսկ առաջին պաշտոնական շփումը  Ռուսաստանի և ԱՄն-ի գաղութների միջև տեղի էր ունեցել 1698  թվականին։  Իսդկ 1933 -ին, որովհետև  1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ԱՄՆ-ը չէր ճանաչում ԽՍՀՄ-ը և 1918-1920 թթ․ ամերիկյան Զինված ուժերը մասնակցում էին արտասահմանյան ինտերվանցիայում՝ աջակցելով Սպիտակ գվարդիականներին։ Հետագայում ԱՄՆ-ն իր երկրի ներսում պայքարում էր կոմունիստական ու սոցիալիստական կարգերի դեմ, այնտեղ արգելված էին ձախաղողմյան կուսակցությունները։ Մյուս կողմից, 1930-ականներին կապիտալիստական երկրները շահագրգռված էին  ԽՍՀՄ -ի հետ համագործակցությամբ՝ այն դիտարկելով որպես խոշոր պոտենցիալ շուկա։ Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև Սպիտակ տան օվալաձև կաբինետում  հարաբերությունների հաստատման  արարողակարգի ժամանակ ամերիկյան միլարդատեր Արմանդ Համերը ԽՍՀՄ ժողկոմ Լիտվինովի ներկայությամբ  նախագահ Ֆրանկլին Ռուզվելտեին  ներկայացրեց ռուսական մեծ գետ Վոլգայի մանրակերտը։ Պլատինից, ոսկուց, արծաթից ու ադամանդներից պատրաստված այս հուշանվերը 1913 -ին պատրաստել էր Ֆաբերժեն։

Այսօր նաև հանդուրժողականության միջազգային օրն է․ 1995 ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների դեկլարացիա։1996-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն առաջարկեց նոյեմբերի 16-ը նշել որպես  Հանդուժողականության միջազգային օր (International Day for Tolerance), 171 տարի առաջ այս օրը Լոնդոնում իր վերջին դաշնամուրային համերգը տվեցվ Ֆրեդերիկ Շոպենը՝ ամենամյա լեհական պարահանդեսին։

1848 թվականի Շոպենը ելույթներով հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայում, այս ընթացքում նա նվագեց Վիկտորիա թագուհու համար,  ելույթներով հանդես ակավ Մանչեստրում, Գլազգոյում և Էդինոբուրգում։1848 -ի ապրիլին ուղևորվեց Լոնդոն՝  դասավանդելու և համերգներով հանդես գալու համար։  Սա նրա վերջին ճանապարհորդությունն էր։ Հաջողությունը, լարված և նյարդային կենսակերպն և անգլիական խոնավ կլիման , և ամենագլխավորը՝ թոքերի խրոնիկ և պարբերաբար սրացող հիվանդությունը վերջնականապես հյուծեցին նրա կենսական ուժերը։ Այս իսկ պատճառով նա իր վերջին համերգին կարողացավ ըդամենը մեկ ժամ նվագել, մեկ շաբաթ անց նա վերադարձավ Փարիզ, որտեղ տասն ամիս անց  մահացավ։