«Տոյոտան» ներկայացրել է իր նոր ջրածնային սեդանը

«Տոյոտան» ներկայացրել է իր նոր ջրածնային սեդանը

«Տոյոտա» ընկերությունը գաղտնազերծել է իր նոր «Mirai» ջրածնային սեդանի նախագիպը։ Նշենք, որ ճապոներենից թարգմանաբար նոր մեքենայի անվանումը նշանակում է «ապագա»։ Մեքենան սերիական արտադրության կիջեցվի ու կհայտնվի շուկայում վաճառքի արդեն հաջորդ տարի։ Այն հնարավոր կլինի գնել Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։ Այս մասին հայտնում է Autonews-ը։ Մեքենան հավաքված է նոր TNGA-N պլատֆորմի վրա։ Կոնցեպտի երկարությունը 4935 մմ է, լայնությունը 1885 մմ, անվի բազայի չափսը՝ 2920 մմ։ Մեքենան հիգտեղանի է, սալոնում առկա է թվային պրիբորային պանել, տեսախցիկ՝ հետնատեսարանի համար, մուլտիմեդիոն մեծ էկրան եւ JBL ձայնային համակարգ՝ 14 դինամիկներով։ Մեքենայի հզորությունը 155 ձիաուժ է։ 100 կմ/ժ արագության կարող է հասնել 9 վայրկյանում։ Լիցքավորումը չի գերազանցում 3 րոպեն։ Մեկ լիարժեք լիցքավորման դեպքում այն կարող է անցնել 483 կմ։