Նոբելյան դափնեկիրը քաղցկեղի առաջացման երկու մեխանիզմ է ներկայացրել

Նոբելյան դափնեկիրը քաղցկեղի առաջացման երկու մեխանիզմ է ներկայացրել

Վտանգավոր մուտացիաները եւ դրանց հետ կապված քաղցկեղային նորագոյացությունները մարդու օրգանիզմում առավել հաճախ առաջանում են ոչ թե արեւային ուլտրամանուշակագույն ճառագայթների ռադիացիայից կամ սննդի մեջ քաղցկեղածին նյութերի առկայությունից, այլ այն պրոցեսներից, որոնք կապված են օդի եւ ջրի՝ օրգանիզմում կատարող շրջապտույտի հետ։ Այս մասին հայտարարել է Նոբելյան դափնեկիր, քիմիկոս Թոմաս Լինդալը, ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման։

Հիշեցնենք, որ Լինդալը իր ամերիկացի գործընկերներ Պոլ Մոդրիչի եւ Ազիզ Սանկարի հետ 2015 թվականին արժանացել են Նոբելյան մրցանակի, այն բանի համար, որ օգնել են հասկանալու, թե ինչպես են բջիջները վերանորոգում իրենց ԴՆԹ-ն, ինչը կոչվում է «ռեպարացիա»։ Հենց այս «ռեպարացիան» էլ օգնել է հասկանալու համար բջջում տեղի ունեցող մի շարք պրոցեսներ, որոնք ընթանում են օդի եւ ջրի մասնակցությամբ եւ կարող են բերել օնկոլոգիական նորագոյացությունների առաջացման։ Գիտնականը նշել է, որ պատրաստ է նույնիսկ գրազ գալ, ու ապացուցել, որ քաղցկեղի հիմնական տեսակների առաջացումը կապված է մարդու կենսագործունեության բնական պրոցեսների բջիջների ներսում տեղի ունեցող պրոցեսների, մասնավորապես, նաեւ՝ հիդրոլիզի հետ։ Լինդալը հավելել է, որ սա հասկանալը չափազանց կարեւոր է, քանի որ օդն ու ջուրը մարդու ողջ օրգանիզմի եւ ամեն մի բջջի համար ունեն առանցքային նշանակություն։