Օլիմպիական խաղերի բացման միջոցառումը կչեղարկվի՞

Օլիմպիական խաղերի բացման միջոցառումը կչեղարկվի՞

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը պետք է կայանար Փարիզում՝ Սենի ափին, կարող է չեղարկվել։ 
Այս նախազգուշացումն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ BFMTV հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ արարողությունը կարող է չեղարկվել, եթե անվտանգության ռիսկը չափազանց բարձր լինի։

Հիշեցնենք, որ մերձմոսկովյան «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որում, արևմտյան շրջանակների պնդմամբ, առկա է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետքը, աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան հայտարարել են ԻՊ զինյալների կողմից ծրագրվող տարբեր ահաբեկչական գործողությունների ռիսկի մասին։