Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Աիդա Հարությունյանի բանաստեղծությունը, Անուշ Բաբայանի հոդվածը Ֆելինիի նկարահանված ու չնկարահանված երազների մասին։ Մհեր Արշակյանի սյունը, վերնագրված՝ «Երջանկությունը եւ սպանությունը»։

Արթուր Շնիցլերի եւ Էլիս Ուոքերի պատմվածնքերը՝ թարգմանությամբ Սիրանուշ Փարսադանյանի եւ Լիլիթ Պետրոսյանի։ Վարդան Սմբատյանի «Լույսի մարդը» պատմվածքը։ Նիզար Կաբանիի բանաստեղծական շարքը՝ թարգմանությամբ Էլիզա Մխիթարյանի։ Նաիր Յանի հումորային անդրադարձը հեռավար ուսուցման խնդիրներին։ 

Ինչպես նաեւ Արամ Պաչյանի եւ Պեդրո Ալմոդովարի օրագրերը՝ ինքնամեկուսացումից, վերջինս թարգմանությամբ՝ Աղավնի Գրիգորյանի։