Իմ սիրուն մարդուկը ինձ ոտքից գլուխ փոխեց. Արուսիկ Տիգրանյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Իմ սիրուն մարդուկը ինձ ոտքից գլուխ փոխեց. Արուսիկ Տիգրանյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Լրագրող և դերասանուհի Արուսիկ Տիգրանյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ հղիության շրջանից՝ կից գրելով.

«Երևի չկա կյանքում որևէ այլ փորձառություն, որ կարելի ա համեմատել անցած ինը ամիսներիս հետ:

Իմ սիրուն մարդուկը ինձ ոտքից գլուխ փոխեց, մեծացրեց ու սիրունացրեց էս ընթացքում։

Անպատմելի ա, թե ինչքան ուժեղ ու ինքնավստահ եմ զգում ինձ, երբ գիտեմ ինքը իմ հետ ա, և ես էլ պետք ա իրա հետ լինեմ, իրա կողքին ու իրա համար…

Էս ինը ամիսների ընթացքում ինքը իմ հետ դանդաղ դարձել ա մարդուկ՝ իսկական թաթիկներով ու տոտիկներով, իսկ ես իրա հետ համարյա դարձել եմ մամա՝ իսկական մամայական վախերով ու անսահման մեծ սիրով...

Ու հիմա մի տեսակ համ անհամբեր սպասում եմ Արփիիս ծնվելուն, համ էլ զգում եմ, որ իրականում դեռ պատրաստ չեմ բաժանվելու էն տաքուկ կապից, որը միասին ենք կառուցել։
Ես դեռ էնքան կկարոտեմ մեր զրույցներն ու իրար թաթիկով անելը, որը մենակ մենք գիտենք:

Վերջին օրերից ուզում եմ մաքսիմալը քաղեմ, մինչև արդեն ուրիշ կապ ստեղծելու ժամանակը գա՝ արդեն իրար նայելով ու պաչիկներ անելով: