Ով է Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն

Ով է Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն

Մեր տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցությունը աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրելու Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ ՝ խմբակցության ներսում երկար  քննարկումներ են ծավալվել, եւ ի վերջո ընտրությունը կանգ է առել Հարությունյանի վրա։

«Նազելի Բաղդասարյանին էլ են դիտարկել, բայց նրա գործունեությունն ԱԺ-ում անհրաժեշտությունն է, չէին կարող»,-ասաց մեր զրուցակիցը,  ինչ վերաբերվում է իմքայլական  նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանին, ապա նրա թեկնածության առաջադրումը  խմբակիցների շրջանում լուրջ տարաձայնությունների առիթ է դարձել։ 

Ի դեպ, մարզպետ Հովհաննես Հարությունյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։ Նկատենք, սակայն, որ Հանրապետության երկրորդ քաղաքում ընտրական թեժ պայքար է սպասվում։ Քաղաքապետի հավանական թեկնածուների թիվն օր օրի ավելանում է։

Մեր տեղեկություններով՝ կառաջադրվեն մոտ 10 թեկնածու՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր եւ անկուսակցական թևերից։

ՀՀԿ-ն չի բացառվում, որ առաջադրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թեկնածությունը։