Որտե՞ղ է գտնվում գեներալ Սուրովիկինը

Որտե՞ղ է գտնվում գեներալ Սուրովիկինը

Զինված ուժերի միացյալ խմբի հրամանատարի տեղակալ, գեներալ Սերգեյ Սուրովիկինը (Արմագեդոն մականվամբ-խմբ․) այս պահին արձակուրդում է և հասանելի չէ շփման համար։ 

Այս մասին խոսել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։

«Սուրովիկինն այժմ հանգստանում է։ Առայժմ հասանելի չէ»,- ասել է Անդրեյ Կարտապոլովը։ 
Այս տեղեկությունը նա հայտնել է Shot տելեգրամյան ալիքի հետ զրույցում։

Նշենք, որ վերջին շրջանում հակասական լուրեր են շրջանառվում գեներալի մասին․ վարկածներից մեկի համաձայն՝ Արմագեդոնն առողջական լուրջ խնդիրներ ունի։ 

Մեկ այլ վարկածով էլ՝ ՌԴ ՊՆ-ում դժգոհ են նրա գործողություններից և մեկուսացրել են և նույնիսկ նրա ընտանիքը տեղեկություն չունի, թե որտեղ և ինչպես է նա։