Ահաբեկչական հարձակում աֆղանական Փարվանում․ զոհվել է յոթ մարդ

Ահաբեկչական հարձակում աֆղանական Փարվանում․ զոհվել է յոթ մարդ

Առնվազն յոթ մարդ է զոհվոլ Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Փարվան նահանգում թալիբ զինյալների կողմից իրականացրած ահաբեկչական հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնում է Tolo News –ը։ Զոհերը աֆղանական կառավարական ուժերը ներկայացնող զինվորականներ են։ Հարձակման թիրախում եղել է Փարվան նահանգի հյուսիսում գտնվող հսկիչ անցագրային կետը։ Զոհվածների թիվը կարող է աճել մինչեւ 10 մարդ։ Նշենք, որ չնայած ԱՄՆ միջնորդությամբ կենտրոնական կառավարության եւ «Թալիբանի» միջեւ կնքված գործարքին, առճակատումը «Թալիբանի» եւ կենտրոնական կառավարության ուժերի միջեւ շարունակվում են։