Անկուշտ բալիկներին կրծքի կաթը չի կշտացնում

Անկուշտ բալիկներին կրծքի կաթը չի կշտացնում

Գողն առաջինն է  գոռում՝ «Բռնե՛ք գողին»։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ի ականջ Ռուսաստանի, ասում է՝ տնտեսական հարցերով ենք Բրյուսել եկել, տարածաշրջանային հարցեր չենք քննարկելու։  Էլ ուրիշ բան պետք չի ասել, ինքը իրեն բռնել տվեց։ Շուկան են փոխում, սրտները եվրոպական շուկա՜ է ուզում։ Հայաստանի տնտեսությունը, շուկան կիսով չափ կախված է Ռուսատանից։ Այսինքն Հայաստանն արդեն գիտի իր գլխին գալիքը և վերջից է սկսել, որ հետևանքները կործանարար չլինեն։ Որ երբ կատարելիք քայլերից հետո ծնկի գա Հայաստանի տնտեսությունը, «եվրաձյաձյաները» հասնեն։

Սա խոստովանություն չէ՞, որ Հայաստանի իշխանությունը, որը  ութ տոկոս վարկանիշով հանդես է գալիս Հայաստանի անունից, դառնում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի կցորդը՝ Ռուսաստանի դեմ։ «Չէ՜,- դա այդպես չէ , կասի ԱԽՔ-ը,- մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ Եվրամիության տարածքներում տեխնոլոգիաների և շուկաների, ինչպես նաև ԱՄՆ շուկայում։ Սա կփոխի մեր կյանքը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Ու ամենակարևորը՝ մի մոր կաթից չենք սնվելու։ Տնտեսական  մեկ կետից փոխկապվածությունը պետք է փոխվի։ Մենք պետք է ուտենք երկու մոր կաթ»։  

Ասելը կասի, բայց Ռուսաստանը կհավատա՞ տղեկների կաթասիրությունը, որ կրծքի կաթը չի հերիքում, չի կշտացնում անկուշտ բալիկներին և լրացուցիչ կե՜ր են ուզում․․․Ու այս թեման քանի որ տանում է մանկական խնամքի բաժին, կարծում եմ նրանցով զբաղվելու ժամանակ կտրամադրեն միայն մանկական խնամքի կենտրոնները։ Ռուսաստանը աշխարհաքաղաքական  այս բարդ իրավիճակում, երբ նրա դեմ է դուրս եկել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, որի հետ «սիլի-բիլի է անում» Հայաստանի իշխանությունը (Հայաստան բառը չեմ օգտագործում, որովհետև նրանք Հայաստանի ութ տոկոսի շահն են ներկայացնում) կգործի իր շահերին համահունչ։ Իսկ թե ինչ վիճակում կհայտնվի Հայաստանը, դա Հայաստանի իշխանությանը չի հետաքրքրում։