Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը պետք է լուծվեն եռակողմ հայտարարությունների հիման վրա․ ՌԴ ԱԳՆ 

Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը պետք է լուծվեն եռակողմ հայտարարությունների հիման վրա․ ՌԴ ԱԳՆ 

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ վերահաստատում է այն, որ բոլոր հարցերը, որոնք կապված են Ղարաբաղյան իրադրության հետ, պետք է լուծվեն եռակողմ երեք հայտարարությունների հիման վրա։ Դա վերաբերում է նաեւ Լաչինի միջանցքի հետ կապված հարցին, որը ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետով։

ՌԴ ԱԳՆ-ից նաեւ հայտարարել են, որ ռեգիոնում տիրող իրավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում եւ բոլոր հարցերի հետ կապված տարվում են խորհրդակցություններ, որոնց նպատակն է հասնել այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն թե հայկական եւ թե ադրբեջանական կողմերի համար։

Հայտարարության մեջ ասված է, որ հարցի զգայունակությունը հաշվի առնելով, քննարկումների եւ պայմանավորվածությունների մանրամասները չեն բարձրաձայնվելու։